Ծրագրի մասին

Գործընկերներ | Ծրագրի փորձագետները | Կոնտակտներ

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը 2018 թվականի նոյեմբերին մեկնարկեց  ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ծրագիրը։ 11 ամիս տևողությամբ ծրագիրն իրականացվում է հայ-շվեդական ԿԶՆ-ների փորձագետների փոխանակման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

Շվեդիայի կողմից ծրագրի գործընկերն է «LIFE» հիմնադրամը, իսկ «Miljö & Avfallsbyrån AB»-ը տրամադրում է փորձագիտական աջակցություն:

Ծրագրի նպատակն է Հայաստանի և Եվրոպական միության փորձագետների միջոցով Հայաստանի կառավարությանը տրամադրել անկախ խորհրդատվություն կոշտ թափոնների կառավարման վերաբերյալ՝ շրջանաձև տնտեսության սկզբունքներով ազգային քաղաքականության, ռազմավարության և ճանապարհային քարտեզի մշակման հարցում:

Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի ԵՄ – Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ձգտել հասնելու ԵՄ ստանդարտների, ինչպես նաև նպաստել 2030 օրակարգի շրջանակներում կայուն զարգացման նպատակներին Հայաստանի (ԿԶՆ) հանձնառությունների կատարմանը:

Նշված նպատակներին հասնելու համար Հայաստանին անհրաժեշտ է աջակցություն և միջազգային փորձ, որպեսզի բացահայտել կոնկրետ ոլորտներում ամենաարդյունավետ քայլերը, ինչպես նաև զարգացնել ազգային փորձառության և երկրի համապատասխան կառույցների ու կազմակերպությունների կարողությունները: