Նախագծի թիմ

Ալեն Ամիրխանյան (Տնօրեն, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն)
Էվա Միրին (Միլավ, Շվեդիա)
Հարություն Ալպետյան (Ազգային փորձագետ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն)
Լուսինե Նալբանդյան (Ազգային փորձագետ, ORWACO, Հայաստան)
Օլիմպիա Գեղամյան (Ազգային փորձագետ, ԵՊՀ, Հայաստան)
Սանդրա Լինդբլոմ  (Փորձագետ, Միլավ, Շվեդիա)
Տաթևիկ Վարդանյան (Գրանտային ծրագրերի ղեկավար, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն)
Թերեզ Րոզենբլադ (Նախագծերի ղեկավար, ԼԱՅՖ Հիմնադրամ, Շվեդիա)

 

Էվա Միրին (Միլավ)

Էվա Միրինի շուրջ 30 տարվա աշխատանքային ուղին ներառում է աշխատանքներ շրջակա միջավայրի տարբեր խնդիրների շուրջ՝ աղմուկ, կեղտաջրերի մշակում, կառավարում, ջրի մշակում, քաղաքականություն եւ օրենսդրություն: Վեց տարուց ավելի նա իրականացրել է շրջակա միջավայրի հիմնական գիտելիքների, ղեկավարական թիմերի, շրջակա միջավայրի կառավարման, աուդիտի եւ օրենսդրության վերաբերյալ կրթական ծրագրեր։
Շուրջ 12 տարի Էվան աշխատել է կենցաղային կոշտ թափոնների կառավարման ոլորտում, որից վեց տարի որպես «VafabMiljö» քաղաքապետարանին պատկանող տարածքային թափոնների կառավարման ընկերության գլխավոր տնօրեն եւ վեց տարի որպես խորհրդատու: Որպես գործադիր տնօրեն՝ էվան պատասխանատու է եղել շրջանի թափոնների կառավարման համար եւ ղեկավարել է 200 աշխատակցով եւ 400 մլն SEK շրջանառությամբ կազմակերպություն: Կազմակերպության գործունեությունը ծավալվում
էր ռազմավարական պլանավորումից եւ թափոնների տնտեսությունից մինչեւ հավաքում, տեսակավորում, վերամշակում եւ ինսիներացում։
«Svensk Växtkraft AB» դուստր ձեռնարկությունում՝ տարածաշրջանի պարենային թափոնները վերածվել են կենսագազի, որը ընկերությունը բաշխել եւ վաճառել է գազալցակայաններին։ Վերջին վեց տարիներին Էվան աշխատում է որպես խորհրդատու՝
օգնելով քաղաքապետարաններին թափոնների կառավարման զարգացման գործում։
Էվան ունի հարուստ միջազգային աշխատանքային փորձ Գանայում, Լեհաստանում, Վրաստանում եւ Եվրոպական հանձնաժողովում։ Նա նաեւ եղել է Բոլիվիայում կենսագազի ծրագրի ղեկավար կազմի մեջ եւ մասնակցել է Բոտսվանայում թափոնների կառավարման մշակմանը: Էվան ստացել է Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում Գոթենբերգի համալսարանի Իրավագիտության եւ տնտեսագիտության բաժնից՝ միջազգային բիզնես ուղղվածությամբ:

Սանդրա Լինդբլոմ  (Միլավ)

Սանդրան մասնագիտությամբ շինարար ինժեներ է շրջակա միջավայրի տեխնոլոգիաների մասնագիտացմամբ: Նա ունի տասներկու տարվա աշխատանքային փորձ համայնքային թափոնների կառավարման ոլորտում, որից հինգ տարին նա եղել է
գործառնությունների մենեջեր Էնկոպինգի քաղաքապետարանում եւ վեց տարի որպես զարգացման գծով ինժեներ Վաֆաբ Միլյոյի 12 քաղաքապետարնների կոնսորցիումում: Նա իր կարիերան սկսել է վերամշակման կենտրոնից եւ հիմա խորհրդատու է թափոնների կառավարման եւ կայուն զարգացման ոլորտներում: Գիտելիքների միջազգային փոխանակման հարցում
առանձնահատուկ հետաքրքրություն ունենալով հանդերձ «VafabMiljö» 12 քաղաքապետարնների կոնսորցիումում զբաղեցրել է միջազգային համակարգողի պաշտոնը, ինչպես նաեւ մի քանի միջազգային նախագծերում, տեխնիկական այցելություններում, դասընթացներում եւ համագործակցության ոլորտներում ներգրավվածություն: Վեց տարի շարունակ նա եղել է Վանսթեր, Շվեդիա եւ
Գաբորոնե (Բոթսվանա) քաղաքների միջեւ քաղաքային գործընկերության ծրագրի թափոնների կառավարման գծով ղեկավարը: Նա նաեւ մասնակցել է Բոլիվիայում «աղբից բիոգազ» նախագծին, աշխատել Էկվադորում կայուն զարգացման ոլորտում եւ իր
մագիստրոսական թեզի հետազոտությունը կատարել Պրահայի Քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում:
Տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում Սանդրան ստեղծել, իրականացնել եւ գնահատել է թափոնների ռազմավարական կառավարման եւ թափոնների կառավարման վերաբերյալ տեղական կարգավորումների գնահատման մի քանի նախագծեր է անցկացրել: Նա նաեւ աշխատել է թափոնների սակագնային համակարգերի, վճարների եւ ծախսերի կարգավորման, ինչպես նաեւ տնային տնտեսության մակարդակով թափոնների կայուն կառավարման խթանելու հարցերում: Սանդրան խնդիրները լուծում է հաղորդակցման սկզբունքով, ցանկանում է բարձրացնել կայուն հասարակությանն անցում կատարելու կարեւորության իրազեկվածությունը:

Թերեզ Րոզենբլադ (ԼԱՅՖ Հիմնադրամ)

Թերեզ Ռոզենբլադն ունի Քաղաքագիտության և ձեռնարկատիրության մագիստրոսի աստիճան: «ԼԱՅՖ» ակադեմիայում շուրջ 15 տարի աշխատել է միջազգային դասընթացների ծրագրերով, որից 10-ն՝ որպես միջազգային համակարգող և նախագծերի մենեջեր: Կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները թիրախավորում են կայուն զարգացման բնագավառում որոշումներ կայացնողներին: Ավելի քան 80 երկրի ներկայացուցիչներ մասնակցել են «ԼԱՅՖ» ակադեմիայի դասընթացներին:

Ունենալով մեծ հետաքրքրություն օգտագործել մանկավարժությունը և համակարգումը մասնակիցների ներուժի զարգմացման համար՝ Թերեզը պատասխանատու է «ԼԱՅՖ» ակադեմիայի ծրագրերի մանկավարժական մոտեցման մշակման համար: Որպես միջազգային համակարգող և նախագծերի մենեջեր՝ նրա պարտականությունները ներառում են աշխարհի տարբեր մասերում՝ մասնավորապես Շվեդիայում, Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան Եվրոպայում դասընթացների և սեմինարների պատրաստում, համակարգում և անցկացում:

Թերեզը նաև հետաքրքրված է շրջակա միջավայրի վերաբերյալ հարցերով՝ էներգաարդյունավետություն, կայուն կառուցապատում և թափոնների կառավարում: Թերեզը շատ դրական անձնավորություն է, ունի ստեղծարար մոտեցում խնդիրների լուծմանը և սեր՝ մասնակիցների ակտիվ խմբեր կազմելու հանդեպ: Նա օգտագործում է մասնակիցների ուժեղ կողմերը՝ կայուն զարգացման համար կոնկրետ քայլեր մշակելու նպատակով:

Հարություն Ալպետյան (ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն)

Հարություն Ալպետյանը արդյունաբերական ճարտարագետ է, ով իր մագիստրական կոչումը ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանից։ Առաջին մասնագիտությամբ էներգետիկ տնտեսագետ, Հարությունը նաև երկար ժամանակ աշխատել է արդյունաբերական ավտոմատացման և ինտեգրացման ոլորտում, իբրև արտադրական դիզայնի մշակման մասնագետ։ Մեծ հետաքրքրություն ունենալով էներգաարդյունավետության և բնապահպանական հետազոտության ոլորտում, Հարությունը արդեն մի քանի տարի է, ինչ ներգրավված է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տարբեր նախագծերի մեջ։ Ներկայումս Հարությունը Յակոբեան կենտրոնում աշխատում է իբրեև ռեսուրսների կառավարման փորձագետ, ինչպես նաև դասավանդում է Կոշտ և վտանգավոր թափոններ և Բնապահպանական գիտական նախագծեր առարկաները։