Կառույցներ

 

Պետական մարմիններ

# Անվանում Գործունեություն
1 Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ՀՀ 2017-2036 ԹԹ. Կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարություն
2 Բնապահպանության նախարարություն Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժին

Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն

3 Առողջապահության նախարարություն Առողջապահական տեսչական մարմին
4 Գյուղատնտեսության նախարարություն Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն

Սննդամթերքի անվտանգության բաժին

«Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ

5 Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն Ջրային կոմիտե
6 Արտակարգ իրավիճակների նախարարություն Փրկարար ծառայություն Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժին

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ

7 Կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե
8 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչություն
9 «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ Թափոնների հաշվառման, դասակարգման և տեխնոլոգիաների ուսումնասիրման բաժին
10 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ
11 ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
12 Երևանի քաղաքապետարան Կոմունալ տնտեսություն

 

Մասնավոր հատված

# Կազմակերպություն Գործունեություն
1 Ամ-Էսկա
Ընկերությունը վերամշակում է հին անվադողեր, յուղեր, ֆիլտրներ և այլն:
2 Ապագա
Ընկերությունը հավաքում և տեսակավորման է հանձնում պլաստիկ շշեր
3 Առողջ սունկ
Ընկերությունը զբաղվում է այդ թվում թռչնաղբի, ծղոտի վերօգտագործմամբ
4 Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն
Ընկերությունը զբաղվում է ներմուծված նավթաքիմիական արդյունաբերության բանեցված մոլիբդեն պարունակող կատալիզատորների վերամշակման մեջ՝ դրանցից մոլիբդեն կորզելու նպատակով
5 Գրաֆեն-Շին
Ընկերությունը զբաղվում է այդ թվում hատիկավորված ռետինե թափոնների վերամշակմամբ
6 Էդմետ
Ընկերությունը զբաղվում է օգտագործված կապարային մարտկոցների պահեստավորմամբ (հետագայում արտահանման համար)
7 Էկոլոգիա Վ.Կ.Հ.
Ընկերությունը զբաղվում է բժշկական թափոններ ոչնչացնելով
8 Էկոպրոտեկտ
Ընկերությունը զբաղվում է կլինիկական, բժշկական և այլ տարատեսակ թափոնների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հարուցիչներով աղտոտված սննդամթերքի վերշակմամբ և ոչնչացմամբ
9 Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս
Խորհրդատվական ընկերություն, աջակցում է կազմակերպություններին բարելավել իրենց բնապահպանական, սոցիալական և էներգետիկ արդյունավետությունը
10 Մետէքսիմ
Ընկերությունը զբաղվում է բանեցված թթվային մարտկոցների հավաքմամբ, պահմամբ, փոխադրմամբ, մետաղական ջարդոնների արտահանմամբ և ողջ Հայաստանի տարածքով ունի հավաքագրման տեղեր: Ունի նաև գունավոր մետաղների ձուլարաններ
11 Նոյան
Գործարանում կիրառվում է թափոնների կրկնակի օգտագործման և աղբի տեսակավորման պրակտիկան: Պտուղ-բանջարեղենի վերամշակումից առաջացող օրգանական թափոններն օգտագործվում են սեփական գյուղմշակության տարածքներում օգտագործվող պարարտանյութի՝ կոմպոստի պատրաստման համար՝ ապահովելով նյութերի շրջանառության փակ ցիկլ:
12 Շիմիձու կորպորացիա
2009թ.-ից ճապոնական ընկերությանը հատկացվել է 7.5հա տարածք Նուբարաշենի աղբավայրում, ուր ընկերությունը տեղադրել է աղբավայրում առաջացող կենսագազի հավաքման կայան: Այնտեղ բիոգազը հավաքվում ու այրվում է, ինչը թույլ է տվել կրճատել ածխաթթու գազի արտանետումները ավելի քան 100.000 տոննայով
13 Ռուսալ Արմենալ
Ընկերությունը զբաղվում է իր փայլաթիթեղի արտադրության ժամանակ առաջացած ալյումինի խարամի պահմամբ, մինչև դրանց տեղափոխումը մասնագիտացված հանրապետական պոլիգոն: Ընկերությունը ծրագրում է պահել նաև բանեցված սնդիկային լամպեր, սնդիկային ջերմաչափեր, բանեցված կապարե կուտակիչներ, տարբեր յուղեր և այլն:
14 Սթարլայթ քեմիքալս
Ընկերությունը զբաղվում է պլաստիկի, ռեզինի և մետաղի ջարդոնի հավաքմամբ և արտահանմամբ
15 Վազգեն Աբգարյան
Ընկերությունը վերամշակում է թուղթ
16 Փրոփր Պլաստիկ
Ընկերությունը վերամշակում է պլաստիկ
17 Քլինլենդ
Ընկերությունը վերամշակում է պլաստիկ և թուղթ
18 ՕՌՎԱԿՕ
Հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունն արտադրում է օրգանական պարարտանյութ օրգանական թափոնների վերամշակմամբ

 

Քաղաքացիական նախաձեռնություններ

# Կազմակերպություն Գործունեություն
1 Այ-Էս-Էս Դի ՀԿ
Կազմակերպությունն իր նախագծերի շրջանակներում կազմակերպում է թափոնների տեսակավորում՝ տարբեր պետական մարմիններում, կրթական հաստատություններում, ինչպես նաև փառատոնների ժամանակ տեսակավորման ամաններ տեղադրելով և դրանց վերամշակման ուղարկելով:
2 Էկոաղբ քաղաքացիական նախաձեռնություն
Նախաձեռնությունը համակարգում է թափոնների տեսակավորում և ապա դրանք ուղարկում վերամշակողներին:
3 Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամ Հիմնադրամն իրականացնում է բնապահպանական կրթություն, այդ թվում նաև թափոնների վերամշակման թեմայով:
4 Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի (AWHHE)
Կազմակերպությունը իրականացնում է հետազոտությոններ, լաբորատոր ուսումնասիրություններ և մոնիտորինգ թունաքիմիկատների ոլորտում, մասնավորապես կայուն օրգանական աղտոտիչների բնագավառում՝ դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա պարզելու նպատակով
5 Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Հայկական բնապահպանական ճակատի նպատակն է բնական միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև բնության հետ ներդաշնակ կեցությամբ սոցիալական արդարության ապահովումը: Այս նպատակով էլ ՀԲՃ-ն վերահսկում է կառավարության այն մարմինների գործունեությունը, որոնք պատասխանատու են բնապահպանության և բնության վերականգնման համար
6 Հայկական բնապահպանական ցանց Կազմակերպությունն իրականացնում է բնապահպանական կրթություն, այդ թվում թափոնների թեմայի շուրջ:
7 Մաքուր Գորիս
Կազմակեպրությունը վերամշակում էպլաստիկ
8 Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC) Կազմակերպությունն իրականացնում է ինչպես իրազեկման ծրագրեր բանապահպանության ոլորտում, այդ թվում նաև թափոնների թեմայի շուրջ, այնպես էլ իրականացնում է ամենամյա վերամշակման ծրագիր, որի արդյունքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված ծաղիկների ցողուններն օգտագործվում են որպես պարարտախառնուրդ, իսկ ծաղկաթերթերը՝ ձեռակերտ վերամշակված թուղթ
9 Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ
Կազմակերպությունը Կապանում կառուցում է գործարան, ուր պլաստիկի վերամշակումից կստանան շինանյութ

 

Մեդիա նախաձեռնություններ

# Անվանում
1 Էկոլուր բնապահպանական լրատվական կայք Էկոլուրը բնապահպանական թեմաներով տեղեկատվություն է տրամադրում իր կայքի, ինչպես նաև սոցիալական մեդիայում իր էջերի միջոցով:
2 Փաստերի ստուգման հարթակ Այս հարթակը ստեղծել է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունը:
3 Էկոնյուզ լրատվական կայք Էկոնյուզը հրապարակում է աշխարհում և Հայաստանում բնապահպանական թեմաների շուրջ նյութեր
4 Հետք Հետք հետաքննող լրագրողների հարթակում տեղադրվում են Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ տարատեսակ հոդվածներ

 

Միջճյուղային ոլորտ

# Title Project Year
1 ՀՀ կառավարություն և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցություն «Երևան քաղաքի կոշտ թափոնների կառավարման նպատակով պետական մասնավոր համագործակցության կառույցի համար գործարքի խորհրդատվական աջակցության ՊՄԵԽԿ» դրամաշնորհային ծրագիր (2009) 2009
2 ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ ՀՀ Կոտայքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի բնապահպանական և սոցիալական ուսումնասիրության դրամաշնորհային ծրագիր: 2014թ.-ին նախարարության և ՎԶԵԲ-ի միջև հստակեցվել են հետագա գործողությունները: 2011
3 ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն Երևանի շրջակայքում գտնվող Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների աղտոտվածության աստիճանի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը ուսումնասիրություն (2011-2013) 2011
4 ՀՀ կառավարություն, Ասիական զարգացման բանկ, Երևանի քաղաքապետարան Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ, որն իրականացնում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը՝ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով: Ծրագրերից մեկը կոշտ թափոնների կառավարման ծրագիրն է 2013
5 ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, Բնապահպանության նախարարություն Հայաստանում ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացման և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների խնդիրների կարգավորման ծրագիր 2015
6 Երևանի քաղաքապետարան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, Եվրոպական ներդրումային բանկ,  Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագիր, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամ (E5P հիմնադրամ) Երևանի կոշտ թափոնների ծրագիր 2015
7 ՀՀ բնապահպանության նախարարություն, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողով (UNECE), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն (REC Caucasus) Հայաստանում կոշտ  թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական էկոլոգիական գնահատման նախաձեռնություն 2016
8 ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Գերմանական kfw զարգացման բանկ Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագիր 2017
9 ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն, Բնապահպանության նախարարություն, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ Արարատ մարզի աղբավայրում կենցաղային թափոնների տեսակավորման ենթակառուցվածքներ կառուցման ծրագիր 2018

 

Կրթական ոլորտ

# Հաստատություն
1
Բնապահպանության նախարարության Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարություն (հաստատված 22 փետրվար 2018)
2 Երևանի պետական համալսարան. Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
3
4 Հայաստանի ազգային ագրարային համալսարան
5
6 Հայաստանի ամերիկյանի համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոն
7 Հայաստանի բժշկական համալսարան
8 Մխիթար Սեբաստացի կրթահամալիր